Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհով երթևեկությունը դեռևս արգելված է տրանսպորտի բոլոր տեսակների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը շարունակում է փակ մնալ։

Միաժամանակ մաքրումից հետո հնարավոր է եղել վերականգնել երթեւեկությունը նույն ավտոճանապարհի Մլետա-Գուդաուրի հատվածում։ Այժմ շարունակում է գործել հատուկ ռեժիմ, իսկ վարորդներին արգելված է կանգնել։