Հունիսի 13-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1074 մարդ, մահացել է 14 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 353 965, այստեղից ապաքինվել է 339 392 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 048:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 21 922 փորձարկում, այդ թվում 11 016-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 906-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.38% է, վերջին 14 օրվանը՝ 2.61%, վերջին 7 օրվանը՝ 2.29%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 206 742 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 425 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 155 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 610 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: