2023 թվականի սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոց վարելու իրավունքի գործնական քննությանը կավելացվեն տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման հետ կապված հարցեր։

Ինչպես պարզաբանում է Վրաստանի ՆԳՆ սպասարկման գործակալությունը` «B» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի քննության համար սահմանված է 20 հարց, որից վարորդի թեկնածուին կտրվի 2 առաջադրանք։ Քննություն հանձնողը կկարողանա պատասխանել հարցերին տեսողական ցուցադրման կամ բանավոր/ազատ ներկայացման միջոցով:

Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ եթե վարորդական իրավունքի քննություն հանձնողը չկարողանա կատարել իրեն տրված առաջադրանքը, ապա այն կհամարվի թեթև սխալ։

Ի հավելումն այս փոփոխության՝ այս տարվա սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայականի քննության գործնական մասը կդառնա երկփուլ՝ «C» և «D» կարգերի և «C1» և «D1» ենթակատեգորիաների տրանսպորտային միջոցների համար։

«Փոփոխությունների համաձայն՝ գործնական քննության (հրապարակ) առաջին փուլը հաջողությամբ անցնելուց հետո վարորդի թեկնածուն կանցնի երկրորդ փուլ, որը ենթադրում է քննություն հանձնել իրական երթեւեկության պայմաններում»,- նշում են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ «B» և «BE» կատեգորիաների տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի գործնական քննությունը 2022 թվականի ապրիլի 25-ից դարձել է երկփուլ։