Ախալքալաքում դրամահավաք է սկսվել Ախալքալաքի 44-ամյա բնակիչ Արտաշես Թոսունյանին օգնելու համար։ Բժշկական եզրակացության համաձայն՝ նրան երիկամի փոխպատվաստում է (դոնորն արդեն գտնվել է) անհրաժեշտ։ Արտաշեսի հարազատները խնդրում են համախմբվել և ցուցաբերել հնարավոր ֆինանսական օգնությունը։ Նրանք կընդունեն և երախտապարտ կլինեն ցանկացած գումարի համար, որը Դուք կուղարկեք աջակցության նպատակով:

Վիրահատության մոտավոր նախնական արժեքը 40 հազար ԱՄՆ դոլար է, բայց պահանջվող գումարի գոնե մի մասը հավաքելու համար կպահանջվի Ջավախքի բնակիչների մասնակցությունը։

Արտաշեսն ունի երիկամների և լյարդի պոլիկիստոզ և խրոնիկական տուբուլոինտերստիցիալ նեֆրիտ։ Այս պահին նա Հայաստանում բժիշկների հսկողության տակ է, դիալիզ է անցնում։

Ստորև նշված են բանկային հաշվեհամարները Վրաստանում և Հայաստանում, որտեղ կարող եք ուղարկել դրամական միջոցները: Խնդրում ենք Ձեզ աջակցել Արտաշեսին, նրան մենակ մի՛ թողեք այս դժվարին պահին։ Արտաշեսը երկու փոքր երեխա ունի, և նա երազում է տեսնել, թե ինչպես են նրանք մեծանում։

Ս. Անատոլյան – «Վրաստանի Բանկ»

GE84BG0000000601754318 (GEL)

Ա. Գաբրիելյան – «Ինեկոբանկ»

2050072046341041 (RUB)

2050072046341020 (USD)