Ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանն անցել էր բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլ՝ հաղթելով Հայաստանից երիտասարդ մարզիկ Էրիկ Առուստամյանին:

Գոռ Այվազյանը եզրափակիչ անցած Վրաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկների շարքում է: Նա Եվրոպայի առաջնության եզրափակչում կպայքարի ուկրաինացի Ռենատ Չուբրևիչևի հետ:

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 14:00-ին:

Հուլիսի 3-ից Թբիլիսիում տեղի է ունենում պատանիների Եվրոպայի առաջնությունը: Դրան մասնակցում է ախալքալաքցի բռնցքամարտիկ, Ախալքալաքի մարզահամալիրի սան Գոռ Այվազյանը: Նրան մարզում է Գագիկ Էլիզբարյանը: Գոռ Այվազյանը մասնակցում է 46 կգ քաշային կարգում:

Հուլիսի 5-ին տեղի էր ունեցել նրա առաջին մենամարտը, նա 5:0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Թոֆիկ Գուլիևին, իսկ հուլիսի 8-ին հաղթել էր լեհ մարզիկին:

Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչ հուլիսի 13-ը: