Numbeo-ն հրապարակում է 96 երկրներում հասարակական տրանսպորտի գների վիճակագրությունը։ Վարկանիշային աղյուսակի երկրները դասակարգվում են ներքին հասարակական տրանսպորտով միակողմանի ուղևորության միջին գնով:
96 երկրների շարքում Վրաստանը 37 ցենտով զբաղեցրել է 73-րդ տեղը։ Վարկանիշի համաձայն՝ Թուրքիայում (63-րդ տեղ, 53 ցենտ) և Ռուսաստանում (71-րդ տեղ, 40 ցենտ) հասարակական տրանսպորտով ուղևորությունն ավելի թանկ է, քան Վրաստանում։
Ադրբեջանում և Հայաստանում տրանսպորտն ավելի էժան է, քան Վրաստանում։ Հայաստանում ուղևորությունն արժե 26 ցենտ (85-րդ տեղ), իսկ Ադրբեջանում՝ 24 ցենտ (88-րդ տեղ):
Հարկ է նաև նշել, որ ըստ տվյալների՝ հասարակական տրանսպորտով երթևեկելն ամենաթանկը Շվեյցարիայում է՝ 4,13 դոլար, իսկ ամենաէժանը՝ Լյուքսեմբուրգում, որտեղ այն անվճար է։
Թոփ 5 երկրները, որտեղ ուղևորությունը համեմատաբար թանկ է, հետևյալն են.
Շվեյցարիա՝ 4,13 դոլար;
Նորվեգիա՝ 4,01 դոլար;
Նիդեռլանդներ՝ 3,81 դոլար;
Դանիա՝ 3,6 դոլար;
Շվեդիա ՝ 3,54 դոլար:
Հինգ երկրները, որտեղ ուղևորությունը համեմատաբար էժան է, հետևյալն են.
Լյուքսեմբուրգ՝ անվճար;
Ուզբեկստան՝ 15 ցենտ;
Պակիստան՝ 18 ցենտ;
Կուբա՝ 20 ցենտ;
Եգիպտոս՝ 21 ցենտ: