Այսօրվանից Վրաստանում սկսվում է 200 լարիանոց օգնության փոխանցումը մինչև 17 տարեկան երեխաներին:
Դրա հետ մեկտեղ, բանկային պարտք ունեցող անձանցից նշված գումարը չի գանձվի: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և կոմերցիոն բանկի ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է կառավարության վարչությունում: Ըստ համաձայնության, եթե բաժանորդը բանկերում վարկային պարտականություն ունի, ապա այն վճարելու համար, բանկը վերը նշված սոցիալական օգնությունը չի գանձի:
Օգնությունը ստանալու համար հայտադիմումը պետք է ներկայացնել daxmareba.moh.gov.ge կայքում՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: