Վրաստանի կառավարության դիմաց անցկացվող ցույցն ավարտվել է: Ցուցարարներն իշխանություններից պահանջում են չեղարկել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: Մասնակիցների մի մասը միացել է Մզիուրի զբոսայգում ընթացող բողոքին ակցիային, այստեղ պահանջում են վերականգնել կրթական պրոցեսը՝ դասասենյակներում:

Ցուցարարներն իշխանություններին 48 ժամ ժամանակ են տվել, որպեսզի չեղարկեն սահմանափակումները ձմեռային հանգստավայրերում, հակառակ պարագայում, ըստ վարկածներից մեկի՝ նրանք պատրաստվում են պիկետավորել կառավարության գերատեսչությունների աշխատանքը:

«Մենք պահանջում ենք բացել լեռնադահուկային հանգստավայրերը, վերացնել այն ուտոպիական սահմանափակումները, որոնք բոլորին են վնասում: Հիմա մենք աշխատում ենք այն հարցերի շուրջ, թե ինչպիսին կլինեն մեր հաջորդ քայլերը, այն դեպքում, եթե իշխանությունները մեզ չլսեն: Տարբերակներից մեկը դիտարկվում է պիկետավորումը եւ 48 ժամ հետո ամեն ինչ կհայտարարվի», – նշում է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Գեգա Սալուկվաձեն: