Չնայած այն հանգամանքին, որ, ըստ պաշտոնական վիճակագրության, գործազրկության մակարդակը Սամցխե-Ջավախքում ավելի ցածր է, քան Վրաստանի այլ շրջաններում, Ջավախքում զբաղվածությունը դեռ շատ ցածր է, դրա վկայությունն այն է, որ աշխատունակ տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտերկիր աշխատելու 9 ամսով: Սամցխե-Ջավախքի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարթակը փորձում է հասկանալ դրա պատճառները և գտնել խնդրի լուծման ինչ-որ ուղիներ։

Միշտ չէ, որ համապատասխանում է աշխատողների հմտությունների և աշխատաշուկայի պահանջների միջև: Ժամանակակից պահանջներին հարմարեցված կրթական և մասնագիտական ծրագրերի բացակայությունը բարդացնում է խնդիրը։ Ջավախքում այդ անհամապատասխանությունն ավելի սուր է զգացվում՝ ելնելով շրջանի առանձնահատկություններից։

Գործազրկության խնդիրն արդյունավետ լուծելու համար, ըստ փորձագետների, անհրաժեշտ են համալիր և բազմակողմ մոտեցումներ, որոնք կներառեն կրթության և ուսուցման բարելավումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, ներդրումների գրավումը և ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավումը։ Այս մոտեցմանը համաձայն են երեք կազմակերպություններ, որոնք հարթակ են ստեղծել Սամցխե-Ջավախքում՝ ուսումնասիրելու գործազրկության հետ կապված խնդիրների առանձնահատկությունները։

«Քաղաքացիական հասարակության հզորացում հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպությունները տարբեր կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացրել են տարբեր հանդիպումներ և քննարկել գործազրկության խնդիրը։ Ի թիվս այլ բաների, հարթակը նաև եզրակացրել է, որ զբաղվածության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կապ ստեղծել շահագրգիռ կողմերի միջև։

«Մենք կարողացանք նման եզրակացություն անել, որ կարծես թե տարբեր կազմակերպություններ գործ են անում զբաղվածության ցածր մակարդակի դեմ պայքարելու համար, բայց ելնելով նրանից, որ այս տարբեր կազմակերպությունները միմյանց միջև հաղորդակցություն չունեն, չունեն տեղեկություն մանրամասների վերաբերյալ։ Չկա ընդհանուր կապ և ընդհանուր մոտեցում»,- ասում է նախագծի հեղինակներից Ռիմա Ղարիբյանը։

Վերջինիս կարծիքով, կապի բացակայությունն ազդում է աշխատաշուկայում ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի վրա։

«Օրինակ՝ Զբաղվածության գործակալությունը ներկայացնում է իր անվճար մասնագիտական ուսուցման ծրագիրը տարբեր գյուղերում կամ վճարովի պրակտիկայի վճարը։ Բայց միևնույն ժամանակ մենք ունենք բուհ, որն ունի 2-3 մասնագիտական ծրագիր, որոնցից մեկը անտառտնտեսությունն է, այն դեպքում, երբ մենք շատ անտառներ չունենք։ Բայց, օրինակ, զոդողների, էլեկտրագործների մասնագիտական կուրս չկա, սա այն դեպքում, երբ մեզ մոտ կան խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, կան տարբեր կազմակերպություններ, որոնք ունեն սերտիֆիկացված զոդողների կարիք»…

Նրա կարծիքով, շրջաններում մասնագիտական ծրագրերը պետք է ուղղված լինեն հատկապես տեղական պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստմանը։

«Առաջարկը և պահանջարկը չեն համընկնում, քանի որ հաղորդակցություն չկա: ԲԹԿ-ն հավակնություններ ունի դառնալու գլոբալ նախագիծ, գլոբալ ցամաքային նավահանգիստ (չնայած մենք չգիտենք, թե դա երբ կլինի, միգուցե մեկ-երկու տարի հետո)… Եթե իրականում այս ենթակառուցվածքը զարգանա այնպես, ինչպես սպասվում է և նախատեսված է նախագծով, տարբեր մասնագետների պահանջարկը շատ կլինի, շատ աշխատատեղեր կլինեն։ Սակայն այսօր ո՛չ բուհերը, ո՛չ քոլեջները չեն աշխատում այդ ուղղությամբ, որպեսզի պարզեն, թե կոնկրետ ինչ մասնագետներ են անհրաժեշտ լինելու։ Ի՞նչ է պետք մշակել և ինչ ծրագրեր բացել, որպեսզի պատրաստի կադրեր ունենանք, որոնք կարող են աշխատանքի տեղավորվել այս խոշոր ծրագրերում»։

Ռիմա Ղարիբյանի խոսքով՝ բոլոր կառույցներն արդեն հիմա պետք է աշխատեն հաղորդակցություն ստեղծելու ուղղությամբ:

«Մենք մտածում ենք, թե ինչպես կապ ստեղծել տարբեր կառույցների և կազմակերպությունների միջև։ Օրինակ, ԲԹԿ երկաթգիծը երբեք իր հետաքրքրությունը չի ցուցաբերել որևէ կազմակերպության նկատմամբ՝ լինի դա քոլեջ, թե պետական կառույցներ: Նրանց կողմից բացություն և համագործակցության պատրաստակամություն չենք նկատել։ Կարծում ենք, որ արդեն այսօր մենք պետք է աշխատենք հաղորդակցության ստեղծման վրա, քանի որ մենք այսօր պետք է մասնագետներ պատրաստենք վաղվա համար»,- ասում է նա։

Ըստ Ռիմա Ղարիբյանի՝ ոչ մի խոշոր նախագծերի ղեկավարություններից, ինչպիսիք են ԲԹԿ-ն ու ՀԷԿ-երը, ոչ էլ տեղական, մարզային կամ կենտրոնական իշխանությունների կողմից հետաքրքրություն չի ցուցաբերվում, որոնք պետք է շահագրգռված լինեն շփումներ հաստատել ինչպես տեղական բուհերի, այնպես էլ ԶԼՄ-ների և ՀԿ-ների, Զբաղվածության գործակալության հետ:

«Նրանք կարևոր չեն համարում տեղական կազմակերպությունների հետ հաղորդակցությունը։ Նրանց ուղարկվել են հանդիպման հրավերներ՝ քննարկելու զբաղվածության խնդիրները և ենթակառուցվածքային ծրագրերում տեղացիների ցածր ներգրավվածությունը: Եթե նրանք հետաքրքրված լինեին այս հարցերով, կարող էին թեկուզ փոքր հնարավորություն գտնել հանդիպմանը ներկա գտնվելու համար։ Տեղական իշխանությունները կարող էին դառնալ առնվազն պետական կառույցների և, օրինակ, երկաթուղու հաղորդակցման կետը»,- ասում է նա:

ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական  կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախքում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի (SCCCF)։