Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորներն երեկ՝ օգոստոսի 22-ին, հաստատեցին հերթական ենթակառուցվածքային նախագծերը, որոնք մունիցիպալիտետը նախատեսում է իրականացնել 2024-2026 թվականներին։ 2024-2026 թվականների ընթացքում նախատեսվում է բարեկարգել ընդհանուր առմամբ 8,85 կմ ճանապարհ։
Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքները։ Ամեն տարի մունիցիպալիտետում կատարվում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, սակայն դեռ կան դժվարանցանելի ճանապարհներ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորներն երեկ՝ օգոստոսի 22-ին, կողմ քվեարկեցին 8,85 կմ երկարությամբ գյուղական ճանապարհների բարեկարգմանը՝ 8 418 246 լարիի չափով։
Այդ նախագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են։
Դրանք հետևյալ գյուղական ճանապարհներն են.
Կաջո-Ագանա ճանապարհը՝ 1940 կմ երկարությամբ, արժեքը՝ 2,064,736 լարի
Բուռնաշեթ-Ազավրեթ ճանապարհը՝ 2480 կմ երկարությամբ, արժեքը ՝ 2,582,626 լարի (Բուռնաշեթ գյուղից Ազավրեթ ճանապարհն ասֆալտապատվելու է, իսկ գյուղի միջում՝ ճանապարհը բետոնապատվելու է)
Մաջադիա-Թոթխամ-Կորխ ճանապարհը՝ 4430 կմ երկարությամբ, արժեքը՝ 3770884 լարի: