Արագվա-Բարալեթ ճանապարհահատվածում արդեն 4 ամիս է ինչ շարունակվում է ճանապարհաշինական աշխատանքները, որը գտնվում է բետոնացման փուլում։ Նշված ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 14 ջրանցք, որոնցից 5-ն արդեն կառուցվել է: Երթևեկությունը բավականին հեշտացվել է վարորդների համար:
Ըստ շինարարների, ճանապարհների միակ թերությունը փոշու առատությունն է։
«Փոշի լինում է չնայած միշտ ջրապատվում է տարածքը, ուղակի եղանակներից կախված շուտ է չորանում։ Այժմ բետոնապատման աշխատանքներ են ընթանում, այս տարի նախաասֆալտապատման շերտի աշխատանքները կվերջացնենք, իսկ ճանապարհաշինական ամբողջական աշխատանքները կվերջացնենք մյուս տարի»,- ասաց ասֆալտապատման աշխատանքների պատասխանատու՝ Վահե Մարգարյանը։
Հիշեցնենք, որ ճանապարհաշինական աշխատանքները տենդեր մրցույթով շահել է ՍՊԸ «Ա.Ա.Բ» շինարարական ընկերությունը, որը հայկական կազմակերպություն է գրանցված Վրաստանում: Արդեն 5 տարի է ինչ ընկերությունը աշխատում է վրացական շուկայում:
Տենդերը հայտարարվել է 4 500 000 լարիով, սակայն ընկերությունն այն շահել է 4 000 000 լարիով։
Արդեն վերջացրել են ճանապարհալայնացման աշխատանքները և Արագվայի կամուրջի լայնացման աշխատանքները։
«Ես ինքս գնացել նայել եմ աշխատանքները, շատ բարձր մակարդակով են իրականացվում և ոչ մի խնդիր չի առաջացել ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի»,- ասաց Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը: