Ջավախիշվիլի-Ազատություն խաչմերուկի լուսացույցը մի քանի օր է ինչ չի աշխատում: Մինչ լուսացույցը սարքելը վարորդներն այդ հատվածում միմյանց զիջում են լուսացույցի կանոններից դուրս՝ վարորդական կանոններով։
Jnews-ը փորձեց պարզել, թե ե՞րբ կսկսի լուսացույցը նորից աշխատել և ո՞վ է զբաղվում այդ հարցով:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքային ծառայության պետ Մնացական Փամբուխչյանն ասաց, որ իրենք տեղեկացված են խնդրի մասին և տեղեկությունը փոխանցել են համապատասխան ընկերությանը:
«Իհարկե, մենք տեղյակ ենք անսարքության մասին և տեղեկացրել ենք այդ հարցով զբաղվող ընկերությանը։ Մեզ փոխանցած տեղեկության համաձայն՝ մոտ օրերս կգան և անսարքությունը կվերացվի, մեծ հավանականությամբ երկուշաբթի կամ երեքշաբթի օրվանից լուսացույցը կսկսի աշխատել», – ասաց նա:
Տեղեկության համար նշենք, որ Ախալքալաքում լուսացույցերի հարցերով զբաղվում է «გზაჯვარედინი» ընկերությունը:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանը քաղաքում լուսացույցների հետ կապված անսարքությունները վերացնելու և սպասարկելու համար մեկ տարի ժամկետով պայմանագիր է կնքել վերոնշյալ ընկերության հետ: