Շուրջ երկու տասնամյակ է, տեղացի ֆերմերին օգնելու համար, տարբեր ուղղություններով կարտոֆիլագործության զարգացման տարբեր ծրագրեր են իրականացվում, բայց կարտոֆիլագործության շղթան ինչ-որ տեղ խզվում է, այդ բիզնեսը ոչ միայն եկամտաբեր չէ, այլ հաճախ շատերի համար այն անշահավետ է, երբ տոննաներով կարտոֆիլը նետում են աղբավայր, ինչպես դա տեղի է ունենում վերջին տարիներին։ Jnews-ը Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովից,ով մասնակցել է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մեծամասնությանը, փորձեց պարզել, թե որտեղ է խզվում կարտոֆիլի շահութաբեր արտադրության շղթան։
Գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում, կարտոֆիլագործության զարգացման մեջ, իրականացվել են տարբեր ուսումնասիրություններ։ Հենվելով այս ուսումնասիրություններին, կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացրել տվյալ ոլորտները զարգացնելու համար։
«2006 թվականից ես ուղղակի կամ անուղղակի ներգրավված եմ եղել գյուղատնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրություններում, այդ թվում կարտոֆիլի մշակման և այլ մշակաբույսերի: 15 և ավելի տարիների ընթացքում այս ուսումնասիրությունների հիման վրա շատ դոնորական ծրագրեր են եղել: Մենք ասում էինք, պետությունը համաձայնում էր, որ ինչ-որ ուղղություն պետք է զարգացնել, և մենք աշխատում էինք դրա վրա»,- ասում է Մացուկատովը։
Կարտոֆիլագործությունը զարգացնելու համար իրականացվել են օժանդակ ծրագրեր ինչպիսիք են՝ մեքենայացումը, ոռոգման համակարգը, բույսերի պաշտպանության միջոցները, ագրոնոմիան։ 15 տարիների ընթացքում եղել են ոռոգման համակարգի վերականգնման, ֆերմերների վերապատրաստման, գյուղտեխնիկայի ձեռքբերման տարբեր ծրագրեր։
Մախարե Մացուկատովը կարծում է, որ մշակման շղթայի տարբեր հատվածներում, կարտոֆիլի աճեցման գործընթացում դոնորները օգնել են թե՛ դասընթացների, թե՛ ֆինանսական տեսքով, ինչպես նաև տեխնիկա ձեռք բերելու դրամաշնորհների և այլնի տեսքով։
Ախալքալաքի ֆերմերներն, այս տարիների ընթացքում, վերապատրաստման, ինչպես նաև իրենց և փորձագետների միջև հաղորդակցության արդյունքում քիչ թե շատ սովորել են գրագետ աճեցնել և մշակել կարտոֆիլը, սովորել են տարբերակել տարատեսակ պարարտանյութերը, իմացել են այն մասին, որ հնարավոր է կատարել հողի անալիզ, և հետևաբար գրագեր մշակել այն: Մացուկատովի խոսքով, այս ոլորտում առաջընթացն ակնհայտորեն նկատելի է։
«Ֆերմերները սկսեցին ճիշտ մոտենալ իրենց գործին: 20 տարիների ընթացքում, մշակման շղթայում, տարբեր ուղղություններով բազմաթիվ քայլեր են արվել, բայց մենք հասել և բախվել ենք մարքեթինգի խնդրին: Ամենամեծ խնդիրը մարքեթինգն ու իրացումն է։ Պետությունը պետք է օգնի այս հարցում»,- ասում է նա։
Մախարե Մացուկատովը նաև կարծում է, որ բորսայի ստեղծումը, որը կսահմանի սպառողական պահանջարկ, աճեցվող կարտոֆիլի որակը բարելավելու համար, ֆերմերներին մոտիվացիա կտա։
«Եթե մթերքը վաճառվի բորսայում, ապա այնտեղ պետք է սահմանվեն սպառողների պահանջարկները: Արտադրողները կմրցակցեն, կարտադրեն այնպիսի ապրանքներ, որոնց համար շուկայում ավելի մեծ պահանջարկ կա, մենք հիմա արտադրում ենք ինքնաբուխ և չենք նայում որակին, նիտրատներին, հիվանդություններին և և չեն կարող դա շուկա հանել»,- ասում է Մախարե Մացուկատովը։
Գնորդները դժգոհում են գյուղմթերքի մատակարարման կայունության բացակայությունից, ինչպես նաև ապրանքի շուկայական տեսքի բացակայությունից։
Մախարե Մացուկատովն ասում է, որ նման ապրանքը շուկա հանելու համար մունիցիպալիտետը պետք է ունենա տեսակավորման կետեր և սառնարանային պահեստներ, որտեղ կարտոֆիլը կպահվի համապատասխան պայմաններում։
«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում տեսանելի է, որ իրացման առումով ավելի ու ավելի է դժվարանում իրավիճակը, մեր ֆերմերներն այսքան տարի վնասով են աշխատում, բայց ստիպված նորից ցանում են, և, ցավոք, դեռ այլընտրանքը չի երևում»,- ավելացնում է նա։
Մախարեն կարծում է, որ դեռ չկա պետական կամք, սակայն դա կառաջանա Վրաստանում կոոպերատիվների արդյունավետ գործունեությամբ, երբ ֆերմերները միավորվեն և արտադրեն ստանդարտ, որակյալ արտադրանք։
Փորձագետը նաև կարծում է, որ իրացման գործընթացում էական դեր է խաղում կարտոֆիլի ներմուծումը։ Սեփական ֆերմերներին օգնելու համար պետությունը կարող է որոշակի սահմանափակումներ սահմանել, բարձրացնել ներմուծման մաքսատուրքերը…
ეს მასალა შექმნილია ევროკავშირის (EU) ფინანსური მხარდაჭერით. მის შინაარსზე პასუხისმგებელია ააიპ “ღია საზღვრები” და შესაძლოა, რომ იგი არ გამოხატავდეს ევროკავშირის შეხედულებებს.
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է շահույթ չհետապնդող «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
მასალა შექმნილია პროექტის „სამოქალაქო საზოგადოების გაძლიერება სოციალურ, ეკონომიკურ და პოლიტიკურ ცხოვრებაში თანაბარი და სრულყოფილი მონაწილეობისთვის“ ფარგლებში, განმახორციელებელი HEKS\EPER Georgia-ს მიერ რეგიონალურ პარტნიორ ორგანიზაციებთან, სამოქალაქო ინტეგრაციის ფონდი (CIF) – ქვემო ქართლი, სამოქალაქო საზოგადოების ფორმირების ხელშემწყობი ცენტრი (SCCSF) – სამცხე-ჯავახეთი, თანამშრომლობით.
Նյութը ստեղծվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքում հավասար և լիարժեք մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է HEKS-EPER Georgia-ի կողմից, տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Քվեմո Քարթլիում «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի (CIF) և Սամցխե-Ջավախեթիում «Քաղաքացիական հասարակության ձևավորման կենտրոն»-ի (SCCCF)։