Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ Արևմտյան Վրաստանի բարձրալեռ շրջաններում, որը ներառում է Ջավախքը, հոկտեմբերի 11-ի գիշերը հոկտեմբերի 11-ի ցերեկը կլինի 0°-ից 7°, ինչպես նաև այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հնարավոր են տեղումներ ձյան տեսքով։ Իսկ հոկտեմբերի 12-ի գիշերը սպասվում են ցրտահարություններ։

Հոկտեմբերի 12-ի գիշերը Արևմտյան Վրաստանի բարձրալեռ շրջաններում սպասվում է -6°, սակայն հոկտեմբերի 12-ի ցերեկը եղանակը կտաքանա՝ հասնելով մինչև 13° ցելսիուսի, ցերեկը՝ մասամբ ամպամած կլինի։ Հոկտեմբերի 13-ի գիշերը մինուսային ջերմաստիճանը կպահպանվի՝ -5°, իսկ ցերեկը կտաքանա մինչև 15°, սպասվում է մասամբ ամպամած եղանակ։