Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, ապրիլի 2-3-ը երկրի զգալի մասում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը, ըստ կանխատեսումների, Սև ծովի ափամերձ շրջաններում և Կոլխեթիի հարթավայրում կարող է բարձրանալ մինչև +24, +29 աստիճան։ Նրանց տվյալներով, ապրիլի 4-ին առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով և ուժեղ քամի։

«Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +22, +24 աստիճանի։ Ապրիլի 4-ին քամի է փչելու հյուսիս-արևմտյան ուղղությամբ։
(…)
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) ապրիլի 2-3-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +24, +26 աստիճանի։ Ապրիլի 4-ին շոգի ֆոնին առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով և քամու ուժգնացում։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Օմալո) ապրիլի 2-3-ը կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին շոգի ֆոնին առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով և քամու ուժգնացում»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկության մեջ։