Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը նախորդ շաբաթվա համեմատ կնվազի 2-3 աստիճանով, թեև Վրաստանի տարածքը կշարունակի մնալ ջերմային ալիքի ազդեցության տակ,- հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանի հարթավայրում կարող է հասնել +34, +36 աստիճանի, Արևելյան Վրաստանի հարթավայրում՝ +35, +37 աստիճանի։
Վրաստանի լեռնային շրջաններում ցերեկն առավելագույն ջերմաստիճանը կբարձրանա մինչև +31, +36 աստիճան, բարձրադիր շրջաններում՝ +26, +31 աստիճան։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող բարձր ջերմաստիճանը բարենպաստ պայմաններ է ստեղծում անտառային հրդեհների և սառցադաշտերի հալման հետ կապված գործընթացների ակտիվացման համար։