այաստանը մտադիիր չէ մասնակցել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) սեպտեմբերի սկզբին կայանալիք «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությանը։ Այդ մասին հայտնել են կազմակերպությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ զորավարժությունն անցկացվելու է Ղրղզստանում սեպտեմբերի 3-15–ը։
«Հայկական կողմը տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» հերթական զորավարժությանը, որը Ռոսգվարդիայի ղեկավարությամբ անցնելու է օգոստոսի 14-16–ը Նովոսիբիրսկում։
Վերջին շրջանում Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և այլ միջոցառումներին, ինչպես նաև չի ֆինանսավորում կառույցը։
Արարատ Միրզոյանը հունիսի 12–ին ԱԺ–ում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ–ից։ Փաշինյանը նույն օրը խորհրդարանում ակնարկել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից՝ ասելով, թե նախկին իշխանությունները մտել էին «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պատերազմ է պլանավորում է Հայաստանի դեմ։
«Վարչապետն ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- ասել էր Միրզոյանը։