Ախալքալաքի նախկին 15-րդ ավանում այգու կառուցման համար մրցույթ է հայտարարվել։ Հայտերն ընդունվում են օգոստոսի 22-ից 28-ը։ Աշխատանքների արժեքը կազմում է 1 138 507 լարի։

Աշխատանքները կիրականացվեն 2 փուլով՝ 2024 և 2025 թվականներին։ 2024 թվականին հատկացվել է 300 000 լարի, իսկ 2025 թվականին կհատկացվի 838 507 լարի։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ աշխատանքները պետք է կատարվեն պայմանագրի կնքման օրվանից 240 օրվա ընթացքում՝ 2024 թվականին՝ պայմանագրի կնքման օրվանից 90 օրացուցային օր (մինչև եղանակի վատթարացում), 2025 թվականին՝ ավելի լավ եղանակին՝ 150 օրացուցային օր։

Մրցույթի համաձայն՝ նոր այգում նախատեսվում է կառուցել փոքր մարզադաշտ, հեծանվահրապարակ, մարզասարքերով տարածք, մանկական խաղահրապարակ, երկու տաղավար և այլն։ Այգում տարբեր բույսեր, դեկորատիվ լուսավորություն և նստարաններ կլինեն, ինչպես նաև ջուր։

Ինչպես նշեց քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը, եթե մասնակիցներ լինեն, և մրցույթը ժամանակին կայանա, նրանք հույս ունեն 2025 թվականին, ինչպես նախատեսված է, ավարտին հասցնել աշխատանքները։

skver3

skver

skver2

Լուսանկարները նախագծի մրցութային փաստաթղթերից