Բուզավեթ և Օլավերդ գյուղերի միջև ընկած անտառի մոտակայքում հրդեհվում են դաշտերը: Հրդեհն արդեն հասել է ծառերի մոտ, բայց Օլավերդ գյուղի երիտասարդությունը, գյուղի մասնագետի խոսքով, մոբիլիզացվել է և թույլ չի տվել, որ հրդեհը տարածվի դեպի անտառ:
«Հրդեհը նոր-նոր հասել է անտառին, այրվել են մի քանի ծառեր: Երիտասարդներին հաջողվել է թույլ չտալ, որ կրակը մտնի անտառ, բայց բոլոր կողմերից կրակը տարածվում է», – ասում է գյուղի գլխավոր մասնագետ Եսայի Ներսեսյանը:
Դեպքի վայր են ժամանել Ախալքալաքի հրշեջ ծառայության փրկարարական 2 բրիգադ և սկսել են մարել հրդեհը, ինչպես նաև, որպեսզի հասցնեն մարել հրդեհը, նախքան այն անտառ կհասնի, կանչվել է նաև բրիգադ Նինոծմինդայից: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է հարկ լինելու դեպքում բրիգատ կանչել նաև Ախալցիխեից:
Jnews-ի լրագրողները մեկնել են դեպքի վայր, սպասեք մանրամասներին մեր հաջորդ նյութերում:
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից