Վրաստանում եղանակային ծանր պայմաններ են, լեռնային հատվածում գիշերվանից ձյուն է տեղում, սակայն մինչ այժմ Վրաստանի ճանապարհները փակ են կամ շատ ուղղություններով աշխատում են որոշակի սահմանափակումներով։
Վրաստանի Ճանապարհային վարչության Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը այս պահին փակ է միայն կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար: Մնացած տրանսպորտային միջոցները կարող են տեղաշարժվել այս ճանապարհով, սակայն առատ ձյան տեղումների պատճառով չի բացառվում, որ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար կգործեն սահմանափակումներ։
Ինչ վերաբերում է Ջավախքի ավտոճանապարհներին՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94 կմ – 110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածը բաց է, բայց ոչ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ծանր բեռնատարների համար (ավելի քան 30 նստատեղ ունեցով ավտոբուսների, կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար) ճանապարհը փակ է:
Նինոծմինդայով դեպի Հայաստանի սահման և Կարծախ գյուղով դեպի Թուրքիա տանող ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ինչ վերաբերում է գյուղական ճանապարհներին, ապա քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ գյուղեր տանող բոլոր ճանապարհները դեռ բաց են։