2017թ.-ի հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնեին բարձրլեռնային շրջանների բնակիչների համար նախատեսված էլեկտրաէներգիայի արտոնությունները, սակայն, Ջավախքի բնակիչները, հիմա նույնպես վճարում են նույն սակագներով:
Ըստ Վրաստանի «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքի, բարձրլեռնային շրջաններում մշտապես բնակվող անձինք օգտվում են սոցիալական արտոնություններից, հիմնված սույն օրենքով:
Այս օրենքի հոդված 4-ի «դ» կետում գրված է, որ 2017թ.-ի հունվարից բարձրլեռնային բնակավայրում, վերադարձվում է բաժանորդների կողմից սպառված (ներքին սպառողներին) էլեկտրաէներգիայի ամսական վճարման 50%-ը , բայց ոչ ավելին, քան սպառված էլեկտրաէներգիայի 100 կՎտ/ժ արժեքը:
Օրենքի այս կետը ուժի մեջ պիտի մտներ 2017 թվականի հունվարից: Մենք որոշել ենք պարզել, թե իրոք, պետք է ծածկեն ծախսված էլեկտրաէներգիայի մոտ 6 լարին (ըստ մոտավոր հաշվարկների): Քանի որ տեղում պարզաբանել այս հարցը չստացվեց, մենք պաշտոնական հարցում ուղարկեցինք «Էներգո Պրո Ջորջիա» ընկերություն: Մեր հարցին նրանք չարձագանքեցին, բայց օպերատորից, մենք տեղեկացանք, որ դեռ նոր արտոնյալ սակագները չեն գործում, և գործում են ստանդարտ սակագները: Կգործեն արտոնյալ սակագները ընդհանրապես, կփորձենք պարզել հետագայում:
Շուշան Շիրինյան