Online kata «Open Georgia» կարատեի մրցումների արդյունքները հայտնի են: Ախալքալաքցի մարզիկները կրկին զբաղեցրել են առաջին պատվավոր հորիզոնականները:

Մարտի 7-14-ը տեղի է ունեցել մարզիկների գրանցումը՝ Online kata «Open Georgia» կարատեի միջազգային մրցումներին մասնակցելու համար: Մարզիկների գրանցումից և վիճակահանությունից հետո մրցավարների խորհուրդը ամփոփել է մրցումների արդյունքները, որը հրապարակվել է «myuventex» մարզական պորտալում:

Մրցումները կազմակերպվել էր Վրաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից:

Այս մրցումներին մասնակցել են 7 տարբեր երկրների շուրջ 120 մարզիկներ:

Ախալքալաքի մարզադպրոցից մրցաշարին մասնակցում էին 5 մարզիկներ, որոնք զբաղեցրել են մեկ՝ առաջին, երեք՝ 2-րդ և մեկ՝ 3-րդ տեղերը:

Օքսանա Ավետյան (աղջիկներ), 16-17 տարեկանների խումբ՝ 2-րդ հորիզոնական,
Արտյոմ Ավագյան, 16-17 տարեկանների խումբ, 2-րդ հորիզոնական,
Կիմա Նորսոյան, (աղջիկներ), 14-15 տարեկանների խումբ, 2-րդ հորիզոնական,
Դավիթ Սեսաձե, 16-17 տարեկանների խումբ, 3-րդ հորիզոնական,
Ռաֆայել Դարբինյան, (վետերաններ), 46-55 տարեկանների խումբ՝ 1-ին հորիզոնական: