Մահացել է Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն։
Թենգիզ Ցերցվաձեն 76 տարեկան էր։ Նա բազմաթիվ գիտական աշխատությունների և դասագրքերի հեղինակ էր։ 2020 թվականի հոկտեմբերին նրան շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում Covid-19 համաճարակի դեմ պայքարում ներգրավված ութ բժիշկների հետ միասին։