Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության՝ հուլիսի 24-ին, ժամը 12:00-ից քաղաքացիները կկարողանան գրանցվել Pfizer-ի առաջին դեղաչափի համար, իսկ պատվաստումների գործընթացը կսկսվի հուլիսի 26-ից:
Նախարարության տվյալներով, 37 բուժհաստատություններում քաղաքացիները կկարողանան պատվաստվել Pfizer-ով: Բացի այդ, Pfizer-ով պատվաստումը հասանելի կլինի 16-ից բարձր տարիքի մարդկանց համար:
Pfizer-ով պատվաստման համար անհրաժեշտ երկու դեղաչափերը ներարկվում են 21-28 օրվա ընդմիջումներով:
Pfizer-ով պատվաստվելու համար կարող եք ձեր այցն ամրագրել booking.moh.gov.ge էլեկտրոնային պորտալում:
COVID-19 պատվաստումների գրանցման հետ կապված խորհրդատվության համար հասանելի է նաև 15 22 հեռախոսահամարը:
Նախնական ամրագրումների վերջնական հաստատումը կուղարկվի քաղաքացիներին 24 ժամվա ընթացքում՝ կարճ տեքստային հաղորդագրության միջոցով:
ԱՄՆ կառավարության և նախագահ Ջո Բայդենի որոշմամբ, Վրաստանին նվիրաբերված Pfizer պատվաստանյութի 500 հազար դոզան արդեն ներկրվել է Վրաստան: