Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 218 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 3 913 դեպք:
Ապաքինվել է ևս 46 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 574:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավարակի հետևանքով մահացել է 22 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 4988 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: