Արտյուշ Գոմցյանը Մինսկում Եվրոպական II խաղերին մենամարտում էր Գերմանիայի ներկայացուցիչ Շարաֆի Ռամանի հետ: Մեր բռնցքամարտիկը 4:1 հաշվով պարտվեց գերմանացուն:
Այսօր Բելառուսում կայացած II եվրոպական խաղերում բռնցքամարտի առաջնությունում Վրաստանի հավաքականից արդեն ելույթ են ունեցել երկու մարզիկներ, այդ թվում` Արտյուշ Գոմցյանը, երկուսն էլ պարտվել են իրենց մրցակիցներին: Մնում է ևս երկու բռնցքամարտիկի մենամարտ, այդ թվում` Օթար Երանոսյանի:
Արտյուշ Գոմցյանը զիջեց իր դիրքը Գերմանիայի ներկայացուցիչ Շարաֆ Ռամանին՝ 56 կգ քաշային կարգում: Նախքան Գոմցյանը, 52 կգ քաշային կարգում, Նոդար Դարբաիձեն պարտվեց իտալացի Մանուել Կապալուին:
Ժամը 21:15-ին Օթար Երանոսյանը 60 կգ քաշային կարգում Ադրբեջանի ներկայացուցիչի հետ կհանդիպի: