Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Թալեբի-Ֆարի հետ:
Կողմերը քննարկեցին Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի միջև հարաբերությունների օրակարգը, քննարկեցին նաև զգալիորեն ակտիվացած համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում տնտեսության, առևտրի, գյուղատնտեսության ոլորտներում, մշակույթի և կրթության բնագավառներում:
Ուշադրություն է դարձվել Վրաստանում զբոսաշրջության ներուժին: Ուրախությամբ նշեցին այն փաստը, որ վերջին տարիներին Իրանից ժամանած զբոսաշրջիկների թիվը նշանակալիորեն աճել է: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանի պրոցեսներին առնչվող հարցերը: Իրանի դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատել է իր ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Աբբաս Թալեբի-Ֆարին ներդրած ավանդի համար, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար և մաղթել նրան հաջողություններ: