Ընդդիմությունը հայտարարել է նոյեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 19:00-ին, Ռուսթավելի պողոտայում հանրահավաք անցկացնելու մասին:

Այս հայտարարությունը արվել է «Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից Աննա Դոլիձեի կողմից՝ «Ուժեղ Վրաստան» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել, որ առաջիկա հանրահավաքին կհայտարարվի ընդդիմության գործողությունների հետագա պլանը:

«Երկուշաբթի օրը՝ ժամը 19:00-ին, կհավաքվենք Ռուսթավելի պողոտայում, և այնտեղ մանրամասն կծանոթանանք ընդդիմության գործողությունների ծրագրին, թե ինչպես, ըստ օրենքի, օրինական, խաղաղ, բայց կազմակերպված ձևով մեր բողոքը կշարունակվի»,- հայտարարել է Դոլիձեն:

«Ուժեղ Վրաստան» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ընդդիմադիր հանդիպմանը մասնակցել են «Միասնություն-Ազգային շարժում», «Փոփոխությունների համար կոալիցիան» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունների ղեկավարները: