Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է մուտք գործել 222 274 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 36 407 մարդ։

Այդպիսով, այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 511%-ով։

Տվյալներում չեն ներառվում սահմանը հատող մարդկանց ազգությունը։

Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք հայտարարվեց, որից հետո վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետով Վրաստան այցելողների թիվը կտրուկ ավելացավ։