Դեպի Արևելք-Արևմուտք միջազգային ավտոմայրուղու մաս կազմող Ռիկոտի թունելով երթևեկությունն արգելված է։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

Սահմանափակումների պատճառը բեռնատարի խափանումն է: Ներկայումս երկու ուղղություններով էլ տրանսպորտը շրջանցիկ ճանապարհով է ընթանում։

Ճանապարհային վարչությունում տեղեկացնում են, որ երթեւեկությունը կվերականգնվի այն բանից հետո, երբ անսարք բեռնատարը դուրս բերվի թունելից:

Ռիկոտի թունելը գտնվում է Թբիլիսի–Սենակ–Լեսելիձե միջազգային ավտոմոբիլային մայրուղու (E-60) 143-րդ կիլոմետրում, այստեղով է ձգվում Վրաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր տարանցիկ բեռների երթուղին:

Ռիկոտի ավտոճանապարային թունելը, որի երկարարությունը կազմում Է 1750 մետր, կառուցվել Է 1983-ին։