Ախալքալաքի շրջանի շատ գյուղական ճանապարհներ փակ են: Արդեն երկրորդ օրն է աշխատում է տեխնիկան:
Երեկ կեսօրից հետո Ախալքալաքի շրջանում եղանակը վատթարացավ, սկսվեց ուժեղ քամի: Վատ եղանակի պատճառով շատ գյուղական ճանապարհներ փակվել են: ՍՊԸ «Վեմ»-ը ճանապարհները մաքրելու խնդրանքով զանգեր սկսել էր ստանալ դեռ անցյալ գիշեր, բայց այսօր զանգերը դարձան ավելի ու ավելի շատ: Ճանապարհները ձյունից մաքրելու համար երեկվանից աշխատում են սարքավորումները, բայց վատ եղանակի պատճառով, չի ստացվում բացել դրանք: Ըստ կազմակերպության ներկայացուցիչ Վարդ Մոսոյանի, ճանապարհների մաքրումը այս եղանակային պայմաններում իմաստ չունի:
«Մենք աշխատում ենք, ամբողջ տեխնիկան այս պահին աշխատում է, փորձում ենք հասցնել: Ներկա պահին, տեխնիկան աշխատում է Հոկամ, Աբուլ, Խորենիա գյուղերի ուղղությամբ, որտեղ դեռ աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբը, դուրս է քաշում մարդատար ավտոմեքենան ձյունից: Գրեյդերը մաքրում է դեպի Ղադոլար և Մոդեգամ տանող ճանապարհը: Մեկ այլ մեքենա աշխատում է Դադեշ, Գոգաշեն, Ափնիա տարածքում», – ասաց Վարդ Մոսոյանը:
Ըստ Վարդ Մոսոյանի գյուղական ճանապարհների 60-70%-ը փակ են, թե երբ անցանելի կլինեն այս վատ եղանակային պայմաններում, չի կարող ասել:
Շուշան Շիրինյան