Ախալքալաքի մարզիկները Բաթումում կայացած սևծովյան քիքբոքսինգի գավաթից վերադարձել են 6 մեդալով:

Հոկտեմբերի 22-ից 24-ը Վրաստանի սեւծովյան ափին գտնվող Բաթումում անցկացվեցին քիքբոքսինգի մրցումներ՝ Սեւ ծովի գավաթը, որին մասնակցում էին մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Ախալքալաքից։

Միմյանց հետ մրցում էին 6-ից 18 տարեկան մարզիկները։ Սպորտային մրցումը կազմակերպել էր Վրաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան, կազմակերպիչներից էր հայտնի վրացի քիքբռնցքամարտիկ Դավիթ Քիրիան։

Մեդալների համար պայքարում էին Վրաստանի բոլոր շրջաններից ավելի քան 200 մարզիկներ։ Ախալքալաքը ներկայացնում էին Ախալքալաքի մարզահամալիրի, մարզիչ Սերգեյ Տոնականյանի սաները։

Աջարիայից մարզիկները վերադարձել են 4 ոսկե մեդալով.

Արտյուշ Այվազյան,
Վարդան Գասպարյան,
Կարապետ Ծառուկյան,
Ռազմիկ Քամալյան:

Արծաթե մեդալակիրներն են՝ Արտյուշ Կիրակոսյանը և Ալբերտ Փալոյանը:

Ախալքալաքից Բաթում և հակառակ ուղղությամբ ճանապարհածախսը ֆինանսավորել է Ախալքալաքի քաղաքապետարանը։