Այսօր, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում Ախալքալաքի «Աբուլ» ու Ախալցիխեի «Սամցխե» թիմերի միջեւ: Խաղն ավարտվեց 2: 0 հաշվով՝ հօգուտ «Աբուլ» թիմի:
Ֆուտբոլային հանդիպումը սկսվեց 13: 00-ին: Այն անցկացվեց Վրաստանի տարածաշրջանային լիգայի առաջնության շրջանակներում:
Առաջին խաղակեսում առաջին գոլը խփեց Նարեկ Խաչատուրյանը, իսկ երկրորդ գոլը երկրորդ խաղակեսում խփեց Կիմ Օքսուզյանը:
Մարզադաշտում կար մոտ 100 երկրպագու: Նրանք գոհ էին Աբուլ թիմի խաղից:
Մայիսի 11-ին «Աբուլ» թիմը կխաղա Գորիի «Լեգիոն» թիմի հետ: Հանդիպումը տեղի կունենա Գորիում: