25.07.2024
Views: 476 |
Author: Kristina Marabyan
Այսօր՝ հուլիսի 25-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել է 2024 թվականի բյուջեի փոփոխությունները, որոնց համաձայն՝ մրցույթներից խնայված միջոցները կուղղվեն այլ աշխատանքների։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը փոփոխություններ է կատարել 693 000 լարիի չափով։ Դրանից 370 221 լարին մրցույթների խնայողության արդյունքում կուտակված գումարն է, իսկ 322779 լարին անցումային մնացորդից է։ Միջոցները կուղղվեն հետևյալ նախագծերին.
- Էխտիլա-Մերենիա ճանապարհի վերականգնման համար 200,000 լարի է նախատեսված, մեծ հավանականությամբ այն կլինի բետոնե ճանապարհ։
- Խանդո գյուղից դեպի Ախալքալաքից Ախալցիխե տանող ճանապարհի այլընտրանքային ճանապարհի վերականգնման համար՝ 200 000 լարի, որը նույնպես բետոնապատ կլինի:
- Թիվ 1 մանկապարտեզի տարածքում գտնվող շենքերի ապասարման համար, որտեղ պետք է կառուցվի մանկապարտեզի նոր շենքը՝ 13000 լարի։
- Կոթելիա գյուղի հուշահամալիրի վերականգնումը` 30 000 լարի։
- Ախալքալաքի մունիցիպալիտետում 112 տեսախցիկի սպասարկման համար՝ 30 000 լարի։
- Ախալքալքի մունիցիպալիտետում իրականացվելիք տարբեր ծրագրերի նախագծային փաստաթղթերը պատվիրելու համար՝ 200 000 լարի:
Այս գումարը տնտեսվել է հետևյալ նախագծերում անցկացված մրցույթների արդյունքում.
- 115,731 լարի՝ Ախալքալաք-Կարծախ մայրուղուց դեպի Չամդուրա գյուղի կենտրոն ճանապարհահատվածի վերականգնումից։
- 31202 լարի՝ Խորենիա գյուղի կամրջի վերականգնումից։
- 158 750 լարի՝ Կարտիկամ-Աբուլ ճանապարհի վերականգնումից։
- 57622 լարի՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի ծիսական տների տարբեր իրեր գնելուց։
- 6916 լարի՝ Աղմաշենեբելի փողոցի մինի մարզադաշտի վերականգնումից։
Փոփոխություններից հետո անցումային մնացորդը կկազմի 128 806 լարի։