Տարբեր եկամտի աղբյուրների հետ մեկտեղ, տեղական բյուջեն, ֆինանսական եկամտի տեսքով, տարբեր տարածքների վարձակալության համար ևս ստանում է վարձավճար:
Jnews- ը նախորդ հոդվածում գրել էր, թե ով եւ որքան գումարով է վարձակալում մունիցիպալիտետի արոտավայրերը եւ խոտհարքերը: Ախալքալաքի քաղաքապետարանից կրկին ստիպված եղանք պահանջել տեղեկատվություն վարձով տրվող այլ տարածքների վերաբերյալ, քանի որ այն ընդգրկված չէր առաջին պատասխանում:
Հետևապես, համաձայն քաղաքապետարանի տեղեկատվության, Աբուլ-Սամար տարածքում, 20 տարի ժամկետով Արթուր Խաչատրյանը վարձակալում է 124 քառ/մ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի վրա կա նաև շինություն: Արթուր Խաչատրյանը տարեկան 194 լարի է վճարում մունիցիպալիտետի գանձապետարանին: Պայմանագիրը կազմված է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին:
49 տարի ժամկետով Քիշմիշ Վահրադյանը վարձակալում է գյուղատնտեսական նշանակության 3000 հա մակերեսով հողատարածք՝ Վաչիանիի մայրուղու մոտ: Մունիցիպալ գանձապետարանին տարեկան վճարում է 794,50 լարի: Վարձակալության պայմանագիրը Քիշմիշ Վահրադյանը ստորագրել է 2018 թ. նոյեմբերի 26-ին:
Մկրտիչ Հովհաննիսյանը Ազատության փողոցում վարձակալել է 0,5 քառ/մ տարածք մայթի վրա էլեկտրոնային գովազդային վահանակի տեղադրման համար: Վարձակալության ժամկետը երեք տարի է, տարեկան վճարում է 60 լարի:
Մուրադ Չեչելյանը Ազատության եւ Ռուսթավելի փողոցների խաչմերուկում վարձակալում է մայթի վրա տարածք գովազդային էլեկտրոնային վահանակի համար: Վարձակալումը երեք տարի ժամկետով է, եւ մեկ տարվա համար վարձավճարը կազմում է 80 լարի, որը նա վճարում է մունիցիպալ գանձապետարանին:
Սամվել Հակոբյանը վարձակալում է 6.5 քառ / մ տարածք Ճավճավաձե եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում: Այս վայրում տեղադրված է վագոն: Տարածքը վարձակալված է հինգ տարի ժամկետով: Սամվել Հակոբյանի կողմից մունիցիպալ գանձարանին վճարած տարեկան վարձավճարը կազմում է 180 լարի:
Շուկայի մոտ, Միկոյան փողոցում «հագուստի տոնավաճառի» տարածքը, որը 40 քառ / մ է 15 տարի ժամկետով վարձակալում է Սամվել Քերոբյանը: Տարեկան վարձավճարը կազմում է 510 լարի:
Մունիցիպալիտետը նաեւ վարձակալության է տալիս Ջավախիշվիլու փողոցի մայթի տարածքները, որտեղ վարձակալները տեղադրել են տաղավարներ:
Վարձակալում են՝
Հովիկ Մուրադյանը- 75 քառ / մ-ի համար վճարում է տարեկան 500 լարի
Ենոք Գրիկյանը – 25 քառ / մ-ի համար վճարում է տարեկան 200 լարի
Գարիկ Վանցյանը- մունիցիպալ գանձարանին 25 քառ / մ-ի համար տարեկան վճարում է 200 լարի:
Շուշան Շիրինյան