Ախալքալաքի բնակիչները, ովքեր մտահոգված են Խաչատուր Պետրոսյանի ճակատագրով, դիմել են Jnews-ի խմբագրությանը։ Ինչպես հայտնի դարձավ, նա հաշմանդամության թոշակ չի ստանում և ապրում է մի սենյակում, որտեղ չկա ջեռուցում, լույս, ջուր։ Հարևանները վախենում են, որ նա կարող է սառչել սաստիկ ցրտահարությունների ժամանակ։
Խաչատուր Պետրոսյանը մտավոր խնդիրներ ունի, իրեն որդեգրած ծնողների մահից հետո նա մենակ է մնացել: 2018 թվականին նրան տեղափոխել են հոգեբուժարան, սակայն հետո վերադարձել է և այլևս չի ցանկացել վերադառնալ այնտեղ։ Խաչոյին օգնում են նաև Ախալքալաքի բնակիչները և չեն ցանկանում, որ նա վերադառնա այնտեղ, քանի որ հիվանդանոցից հետո նա նիհարած էր ու վատ տեսք ուներ։ Այդ ժամանակվանից Խաչոն մի քանի անգամ փոխել է բնակարանը։
Ամեն առավոտ Խաչոն (այդպես են նրան կրճատ անվանում Ախալքալաքում) գնում է իր հարեւանների մոտ՝ ջրի հետևից։ Այն սենյակում, որտեղ նա ապրում է, գրեթե ոչինչ չկա, ոչ ջուր, ոչ գազ, ոչ լույս, որ նույնիսկ մի փոքր ջեռուցի սենյակը։ Այն տանը, որտեղ այժմ ապրում է Խաչոն, այլ բնակիչներ չկան, քանի որ այնտեղ չկան տարրական կենցաղային պայմաններ։ Թե ինչպես է նա հայտնվել այս տանը, որը գտնվում է նախկին ռուսական ռազմաբազայի տարածքում, ոչ պետական, ոչ էլ մունիցիպալ սոցիալական ծառայությունը չգիտի։ Ռուսական զորքերի դուրսբերումից հետո բնակելի շենքերը փոխանցվել են մունիցիպալ հիմնադրամին՝ աղքատ ընտանիքներին բնակարանով ապահովելու համար։ Բայց տվյալ շենքը չի հանձնվել տեղական իշխանություններին, և ոչ նրանք, ոչ էլ որևէ մեկը չի կարող այնտեղ անցկացնել հաղորդակցություն:
Ցուրտ բնակարանը, սակայն, Խաչատուր Պետրոսյանի միակ խնդիրը չէ:
Ինչպես պարզեց Jnews-ը, 2023 թվականի հոկտեմբերից անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու պատճառով Խաչատուր Պետրոսյանը չի կարող հաշմանդամության թոշակ (234 լարի՝ II կարգի հաշմանդամության համար) ստանալ: Սովորաբար նրան սնունդ են տալիս մարդիկ, ովքեր անտարբեր չեն նրա ճակատագրի նկատմամբ, նրա հարեւանները։ Չնայած այն հանգամանքին, որ նրան հասնում է թոշակ և տարածք, որտեղ նա կկարողանար ապրել։ Թեև, ինչպես պարզվեց իրականում, առանց խնամակալի (որը ինչ-ինչ պատճառներով նրան հասանելի չէ) օգնության Խաչատուրը չի կարող ոչ անձնագիր ստանալ, ոչ էլ քարտից գումար հանել։ Սա առաջին անգամը չէ, որ նա փաստաթղթերը կորցնում է։
Ախալքալաքի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ Խաչատուր Պետրոսյանը գտնվում է իրենց սոցիալական ծրագրում մշտական հիմունքներով։ Նա դրամական օգնություն է ստանում։ Սոցիալական աշխատողներն ու հանձնաժողովն այցելել են այն տունը, որտեղ ներկայումս ապրում է Խաչատուր Պետրոսյանը, սակայն նրան տեղում չեն կարողացել գտնել՝ գնահատելու նրա և տարածքի վիճակը։ Բայց երբեմն ինքն է դիմում սոցիալական ծառայությանը, և այդ ժամանակ ծառայությունն օգնում է իր իրավասության չափով։
«Նա այդ ժամանակ նոր էր եկել հոգեբուժարանից, դադարեցվել էին նրա նպաստները: Մենք թարմացրել ենք բոլոր փաստաթղթերը, անձնագիրը, բանկային հաշիվը և այլն: Եվ մինչ այդ պահը սառեցված ողջ գումարը նստել էր հաշվի վրա։ Բայց հետո, ըստ նրա, մենք չգիտենք՝ դա ճիշտ է, թե ոչ, նա ասաց, որ ինչ-որ մեկը հանել է այդ գումարը, որ ինքը չի կարողացել օգտվել այդ հաշվից։ Մենք խնամակալության հասկացություն չունենք: Սա սոցիալական ծառայությունների գործակալության գործն է։ Խնամակալները նշանակվում են դատարանի որոշումների հիմքով, խնամակալը գումար է ստանում խնամակալության կարիք ունեցող անձին խնամելու համար»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական աջակցության վարչության պետ Անահիտ Յորդանյանը։
Ինչպես հայտնեցին քաղաքապետարանից, Խաչատուրին դեռևս կա բնակարան կամ տուն վարձակալելու հարցում օգնելու հնարավորություն, որի համար տեղական բյուջեից կարող է հատկացվել 200 լարի, եթե սեփականատերը ցույց տա Պետռեգիստրից քաղվածք առ այն, որ այս բնակարանը կամ տունը գրանցված է նրա անունով։ Ամեն ամիս այս 200 լարին կարող է փոխանցվել անմիջապես սեփականատիրոջը։
Ախալքալաքում դեռ համեմատաբար տաք եղանակ է, բայց Գորոդոկի բնակիչներն ահազանգում են, որ շուտով սառնամանիքներն են սկսվելու, և մարդ կարող է պարզապես մեկ օր ցրտահարվել, եթե պետությունը հոգ չտանի իր քաղաքացու մասին։
Խաչատուր Պետրոսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 3-ին։ Նա Օլավերդ գյուղից Անիչկա և Երջանիկ Պետրոսյանների որդեգրված և միակ զավակն է։ Ծնողների մահից (արդեն 11 տարի է) հետո Խաչատուրը մնացել է միայնակ ու առանց տանիքի։