Այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 07:24-ին, կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ, հայտնել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի, Դեդոփլիսծղարոյի, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։