Նինոծմինդայի քաղաքապետարանը տեղական բյուջեից 680.000 լարի է հատկացրել Նինոծմինդայի կենտրոնի բարձրահարկ շենքերի ճակատների վերականգնման համար։
Արդեն հայտարարվել է Նինոծմինդա քաղաքի շենքերի ճակատների վերականգնման մրցույթը։ Տեղական բյուջեի միջոցների հաշվին վերականգնվելու են հետևյալ շենքերը՝ Ազատության փողոցի թիվ 7, 8, 9, 10, 12, 21, 54, 56 շենքերը, Տերյան փողոցի թիվ 24 եւ Հովսեփյան փողոցի թիվ 18 շենքերը։
Վերականգնումը ներառում է հետևյալ աշխատանքները՝ ֆասադների պատերից հին գիպսի և ավազա-ցեմենտային ծածկույթի հեռացում և նորից սվաղում, ներկում անջրանցիկ ջրային հիմքով երեսպատման ներկով (ցեմենտ շաղախի վրա, այսպես կոչված, էսպանկա), ապամոնտաժում։ Մուտքի պատուհանների ապամոնտաժում և մետաղապլաստե պատուհանների տեղադրում, ճակատային մասի տանիքի վերանորոգում և հեղեղատարների տեղադրում։
Ըստ նախագծային հաշվարկների շենքերը կմեկուսացվեն, տանիքի համար կօգտագործվի պոլիկարբոնատ։
Նախագիծը պատրաստվել է «Դիզայն-2008» ՍՊԸ նախագծանախահաշվային խմբի կողմից: Մինչև մարտի 23-ը ընդունվում են աշխատանքի կատարման հայտերը։