Վրաստանի եկամուտը հունվար-մայիսին բեռնատարների տարանցման ժամանակ ճանապարհներից օգտվելուց կազմել է գրեթե 87,284,688 մլն լարի, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 86,713,584 լարի։2024 թվականի 6 ամիսների ընթացքում Վրաստանի սահմանը հատել է 249 384 բեռնատար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 247 753 բեռնատար։
Ըստ այդմ՝ 2024 թվականի հունվար-հունիսին բյուջեում ճանապարհներից օգտվելու համար վճարներից մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 571 104 լարիով։
2023 թվականին վրացական միջանցքով անցել է մոտ 520 հազար ծանր բեռնատար, իսկ եկամուտները կազմել են մոտ 182 միլիոն լարի։