Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր այսօր նշում են Սուրբ Զատիկը։
«Սրտանց շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր նշում են Փրկչի Հարությունը Վրաստանում և աշխարհում՝ կաթոլիկներին, Հայ առաքելական և լյութերական եկեղեցիներին և նրանց ծխականներին՝ քրիստոնեական այս մեծագույն տոնի կապակցությամբ։
Այս օրը, որը ներկայացնում է Աստծո սիրո, բարության հավիտենական հաղթանակը և մարդկության համար նոր կյանքի սկիզբը, ուրախությամբ է լցնում հավատացյալների սրտերը: Ես միանում եմ ձեր ուրախությանը, թող խաղաղությունը, միասնությունը, առողջությունն ու բարեկեցությունը չպակասեն»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցում։