«Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նկատվում է միրգ-բանջարեղենի արտահանման 10-15%-ով կրճատման միտում»,- հայտարարել է Միրգ և բանջարեղեն արտահանողների ասոցիացիայի նախագահ Վախթանգ Բեժիտաշվիլին։

Վերջինիս խոսքով, անկումը պայմանավորված է ներկա և ապագա անկայուն իրավիճակով, որը ձևավորվել է շուկայում ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։

«Այս բիզնեսն արդեն իսկ բարձր ռիսկային է, քանի որ մթերքը փչացող է, և այս պահի դրությամբ տարբեր շուկաներից սպասելիքներն անկայուն են։ Ըստ այդմ, սա առաջացնում է արտահանման ծավալների կրճատում»,- ասել է նա։

Նրա խոսքով, բանջարեղենի և մրգերի արտահանման 90 տոկոսը ուղղվում է դեպի Ռուսաստան, և դա հղի է բազմաթիվ ռիսկերով։

«Մեզ անպայման պետք է դիվերսիֆիկացնել շուկաները, որպեսզի մեր արտահանումը միայն Ռուսաստան չուղղվի։ Մենք ներուժ ունենք Եվրոպայում և Պարսից Ծոցի երկրներում։ Այս ուղղությամբ մասնավոր հատվածը պետք է աշխատի պետության հետ, և արդյունքներն անպայման կլինեն»,- կարծում է Վախթանգ Բեժիտաշվիլին։