Ինչպես JNEWS-ին հայտնեցին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանում սովորող, Վրաստանի քաղաքացի ուսանողներին թույլատրվում է հատել վրաց-հայկական սահմանը միայն այն դեպքում, եթե նրանք համապատասխան փաստաթուղթ կներկայացնեն, որ իրենք սովորում են Հայաստանում:
«Ուսանողներին թույլատրվում է հատել սահմանը, բայց նրանք պետք է դիմում ներկայացնեն Արտաքին գործերի նախարարության հյուպատոսություն։ Դիմումի հետ պետք է ներկայացնեն նաև համապատասխան փաստաթուղթ, որը հաստատում է, որ տվյալ անձը սովորում է Հայաստանում, այնուհետև կտրվի սահմանը հատելու թույլտվություն», – JNEWS-ին հայտնեցին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Մանրամասն տեղեկությունների համար հետաքրքրվողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 0322 945050
Բանն այն է, որ Հայաստանը բացել է իր սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար, իսկ Վրաստանն արգելում է իր քաղաքացիներին երկրից դուրս գալ, այդ իսկ պատճառով էլ ուսանողները սահմանը հատելու համար պետք է դիմեն Վրաստանի արտաքին գործերի նախարարություն: Եթե նախկինում ջավախքցի ուսանողները պետք է սահմանը հատելու թույլտվություն ստանային թե Հայաստանից, թե Վրաստանից, ապա իրավիճակը հիմա այլ է, թույլտվություն պետք է ստանան միայն Վրաստանից: