«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի ներկայիս վարչապետ Գիորգի Գախարիային։
«Մենք կունենանք որոշ խորհրդակցություններ, բայց նախ կսպասենք Գիորգի Գախարիայի կողմից տրվող տեղեկատվությանը, ով էլ կձևավորի կառավարության կազմը», – այս մասին «Բաց եթերում» հայտարարել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքն» արդեն առաջադրել է կառավարության ներկայիս ղեկավար Գիորգի Գախարիային՝ որպես վարչապետի թեկնածու:
«Մենք արդեն առաջադրել ենք վարչապետի թեկնածու, ներկայիս վարչապետ՝ Գիորգի Գախարիային: Սպասվում է, որ նա մյուս օրը պաշտոնապես կառաջադրվի վարչապետի պաշտոնում, ինչ վերաբերում է կառավարության կազմին, դա առաջին հերթին վարչապետի որոշելիքն է: Իհարկե մենք կունենանք որոշ խորհրդակցություններ, բայց նախ կսպասենք Գիորգի Գախարիայի կողմից տրվող տեղեկատվությանը, ով էլ կձևավորի կառավարության կազմը»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձն։
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստը կգումարվի դեկտեմբերի 11-ին, որի ընթացքում կվորոշվեն կազմակերպչական և կադրային հարցերը: