Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ-Վրաստան) հրապարակել է «Կովկասյան բարոմետր 2024» հետազոտությունը, որի համաձայն՝ հարցվածների 69%-ը Ռուսաստանին համարում է Վրաստանի գլխավոր թշնամի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն անվանել է հարցվածների միայն 4%-ը, իսկ Թուրքիան՝ 2%-ը, Հայաստանը՝ 1%-ը:
Ինչ վերաբերում է երկրի գլխավոր բարեկամին, ապա հարցվածների 24%-n անվանում է Միացյալ Նահանգները՝ 8%,
Հարցվածների 26%-ի կարծիքով՝ ոչ մի երկիր Վրաստանի գլխավոր բարեկամը չէ։
Հետազոտության շրջանակում հարցվել է 1509 հարցվող: Հարցումն անցկացվել է Վրաստանի ողջ տարածքում՝ 2024 թվականի ապրիլի 16-ից մայիսի 13-ը, բացառությամբ օկուպացված տարածքների։
«Կովկասյան բարոմետրը» ամենամյա հետազոտություն է, որը 2008 թվականից պարբերաբար անցկացվում է սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական հարցերի շուրջ:
Աղբյուրը՝ Sova.news