Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են ձեռնարկատիրոջը, ով պետական մանկապարտեզի կառուցման ժամանակ գողացել է ավելի քան մեկ միլիոն լարի։
Քաղաքացիներին պատկանող ընկերությունը սկսել է կառուցել մանկապարտեզի տենդերը շահելուց հետո։ Աշխատանքներն ամբողջությամբ չեն կատարվել՝ կանխավճարի տեսքով փոխանցված գումարից ընկերության ղեկավարը յուրացրել է 1 232 372 լարի (423 հազար դոլար)։
Բացի այդ, մեղադրյալն իր կողմից վերահսկվող ընկերություններից մեկի անունից ավելացված արժեքի հարկի հայտարարագրում մուտքագրել է ոչ ճշգրիտ տվյալներ։ Այսպիսով, նա ստեղծել է 99,2 հազար լարիի (34 հազար դոլար) կեղծ ակտիվ։ Այնուհետև գործարարն այն օգտագործել է բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները հոգալու համար։
Քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալը խուսափել է պետական հարկերը վճարելուց: Նա իր երկու ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտները հայտարարագրել է միայն մասամբ։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 182-րդ, 210-րդ և 218-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ պետական միջոցների խոշոր չափով հափշտակություն, կեղծ հարկային փաստաթղթերի պատրաստում և օգտագործում ու առանձնապես խոշոր չափերի հարկավճարումից դիտավորյալ խուսափում։ Այս հանցագործությունները նախատեսում են 7-ից 11 տարի ազատազրկում։