Ըստ «Կրեդիտինֆո»-ի 2024 թվականի սեպտեմբեր ամսվա վիճակագրության՝ 30 օրից մինչև 3 տարի ժամկետանց վարկերի կատեգորիայում գրանցված է 185 242 վարկառու, իսկ պայմանագրերի քանակը՝ 359 302: Ինչ վերաբերում է գումարին, խոսքը 2 163 010 159 լարիի ժամկետանց վարկերի մասին է։

Հարկ է նշել, որ այս վիճակագրությունն ամսից ամիս աստիճանաբար նվազում է։ Համեմատության համար՝ 2024 թվականի հունիսի տվյալներով՝ 187069 վարկառուների մոտ գրանցվել է 30 օրից մինչև 3 տարի ուշացում, ապրիլի տվյալներով՝ 192 273 վարկառուի, փետրվարին՝ 194 745, 2023 թվականի դեկտեմբերին՝ 201 047 վարկառուի և 2023 թվականի հունվարին՝ 224 016 վարկառուի մոտ։

Կարևոր է նշել, որ վարկառուների 81.6%-ը բանկային հատվածից է։ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ 44,137,358,073 լարիի վարկեր ստացել է 1,578,082 վարկառու։ Բանկային վարկառուների 5,6%-ի մոտ, որը կազմում է 88 744 մարդ, արձանագրվել է ուշացած վճարում։

Բացի այդ, ըստ Ազգային բանկի տվյալների, կարգավորվող այլ ֆինանսական հաստատությունների (միկրոֆինանսավորման և վարկային կազմակերպությունների) պարտատերերը կազմում են 761 554 մարդ, իսկ տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմում է 3 709 044 980 լարի։ Միաժամանակ այդ ֆինանսական հաստատությունների 111 516 վարկառուների մոտ ֆիքսվում է ուշացում։

Եվս 20 484 մարդ 565 591 213 լարի ընդհանուր գումարի վարկ է ստացել լիզինգային, շինարարական և այլ ընկերություններից։ Դրանցից 30 օրից մինչև 3 տարի ուշացումներ են գրանցվել 5166 անձի դեպքում։