Վրաց Ուղղափառ եկեղեցին հունիսի 1-ին տոնախմբում է Սուրբ Նինոյի հիշատակության օրը (Նինոբա): Նինոն հանդիսանում է Վրաստանի լուսավորիչը, քրիստոնեության քարոզիչը: Այս կապակցությամբ եկեղեցիներում մատուցվում են հանդիսավոր Սուրբ պատարագներ:
Սուրբ Նինոյի հիշատակուլյան օրը վրացական եկեղեցին նշում է տարին երկու անգամ՝ հունիսի 1-ին (19) նշվում է նրա գալը Վրաստան, իսկ հունվարի 27-ին (14-ին) նրա մահվան օրն է:
Սուրբ կույս Նինոն իր հայտնի և ազնիվ ծնողների՝ Հռոմեացի հրամանատար Զաբուղոնի և Սուսաննայի (Երուսաղեմի պատրիարք Յուվենալի քույրը) միակ դուստրն էր: Երբ Նինոն տասներկու տարեկան էր, նրա ծնողները, վաճառելով իրենց ամբողջ ունեցվածքը, գնացին Երուսաղեմ: Սուրբ քաղաք հասնելուն պես, Նինոյի հայրը՝ Զաբուղոնը, որոշելով վանական վկայություն տալ, հրաժեշտ տվեց իր ընտանիքին և ճամփա ընկավ դեպ Հորդանանի մյուս կողմը՝ անապատ:
Զաբուղոնի հեռանալուց հետո Երուսաղեմի Պատրիարք Յուվենալն օրհնեց Սուսաննային որպես սարկավագուհի, և Նինոյին դաստիարակության տվեցին մեծարգո կնոջը՝ Սառա Նիաֆորին: Սառա Նիաֆորը Նինոյին դաստիարակեց քրիստոնեական ոգով՝ պատմելով նրան Փրկչի երկրային կյանքի և նրա Կրքերի մասին: Մի անգամ Նինոն Սառայից իմացավ, թե ինչպես է Տիրոջ շապիկը հայտնվել հեթանոսների հեռավոր երկիրը` Վիրք, և այդ օրվանից նա սկսեց ջերմեռանդորեն աղոթել առ Ամենասուրբ Աստվածածինը` արժանացնելու իրեն խոնարհվել ամձամբ Աստվածամոր ձեռքերով իր սիրելի Որդու համար գործած շապիկի առաջ:
Ամենասուրբ Աստվածածինն լսեց Նինոյի աղոթքները և, տեսիլքի միջոցով հայտնվելով, նրան ասաց. «Գնա՛ Վիրք և այնտեղ քարոզի՛ր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանը, որ Նրա շնորհը գա քո վրա, և Ես իմ հովանու տակ կառնեմ քեզ»: Հասնելով Հռոմ՝ Նինոն ծանոթացավ արքայադուստր Հռիփսիմեին և նրա մայրապետ Գայանեին, որոնց բերեց դեպի քրիստոնեություն: Այդ ժամանակ Հռոմի կայսրը Դիոկղետիանոսն էր՝ քրիստոնյաների ամենադաժան հալածիչը: Նրան շատ է դուր գալիս Հռիփսիմեն և որոշում է կնության առնել նրան: Սուրբ Նինոն, Հռիփսիմեի և հիսուն կույսերի հետ միասին, փախչում են Հայաստան:
Մոլեգնած Դիոկղետիանոսը ջոկատներ է ուղարկում՝ որոնումներ կատարելու, ապա նամակ հղում հայոց Տրդատ թագավորին՝ պատվիրելով գտնել փախած վկայուհիներին ու ուղարկել նրանց Հռոմ:
Տրդատ թագավորը գտնելով կանանց, գերվում է Հռիփսիմեի գեղեցկությամբ և որոշում ինքն ամուսնանա կույսի հետ, բայց Հռիփսիմեն մերժում է հայոց թագավորի առաջարկը, և Տրդատը դատապարտում է նրան մահվան՝ հիսուն կույսերի և մայրապետ Գայանիեի հետ միասին:
Սուրբ Նինոն ուղղվում է դեպի Վիրք: Փարվանա լճի մոտ նա հանդիպում է մցխեթացի հովիվների հետ, ովքեր պատմում են նրան իրենց հողի մասին և հայտնում, որ շուտով տուն են վերադառնալու: Նինոն հովիվներից թույլտվություն է խնդրում ուղեկցել նրանց: Ճանապարհին մեծ դժվարությունների դիմակայելով՝ նա վերջապես հասնում է Ուրբնիսի քաղաք և որոշ ժամանակ մնաց այնտեղ: Շուտով նա, հեթանոս ուրբնիսցիների հետ միասին, ովքեր պատրաստվում էին երկրպագել Արամազդի կուռքին, հասնում է Մծխիթա (Մցխեթա):
Սուրբ Նինոն ապաստան է գտնում արքայական այգեպանի ընտանիքում: Սուրբ Նինոյի աղոթքների շնորհիվ Աստված երեխա է պարգևում անզավակ ընտանիքին: Աստվածադարձ ամուսինները փառք են տալիս Քրիստոսին և դառնում Սուրբ կույսի աշակերտները: Քրիստոնեական հավատքի հետևորդները դառնում են Սուրբ Նինոյին ուղեկից: Շուտով նա այնքան հայտնի է դառնում, որ շատ հեթանոսներ սկսում են դիմել նրան օգնության համար, և, ստանալով այն՝ սկսում հավատալ Քրիստոսին:
Սուրբ Նինո առաջին առաքելուհու վաստակի շնորհիվ, Վրաստանում քրիստոնեությունը տարածվում է և ամրապնդվում:
Սուրբ Նինոն հանգրվանում է Բադբիի(Բոդբե) բնակավայրում: Նրան հուղարկավորել են հենց իր կամքով այնտեղ: Դրանից հետո Միրիան(Միհրան) թագավորը նրա գերեզմանի վրա տաճար է կառուցել՝ Մեծ նահատակ Գեորգիի անունով: Այսօր այս վայրում գորղում է Սուրբ Նինոյի կույսերի մենաստանը: