Այսօր՝ հուլիսի 21-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում 58-րդ անգամ նշվեց Տերյանական օրը:

Teryan5

Տոնական օրն սկսվեց Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցում, որտեղ օրվա առիթով Սուրբ Պատարագ մատուցվեց: Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին Վահան Տերյանի տուն-թանգարանում, որի հիմնանորոգումն սկսվել է այս տարի։

Teryan4

Կեսօրին Գանձա գյուղի դաշտավայրում սկսվեց Տերյանական օրվան նվիրված ավանդական դաշտահանդեսը։

Երևանից ու Թբիլիսիից ժամանած պարի համույթներն ու անհատ կատարողները, Նինոծմինդայի երգի-պարի համույթները և անհատ երգիչ-երգչուհիները և ասմունքողներն իրենց ելույթներով Տերյանական օրը Գանձայում վերածեցին իսկական ժողովրդական տոնահանդեսի:

Բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված տոնակատարության ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ ինչպես Երևանից, Թբիլիսիից, այնպես էլ Ջավախքի տարբեր շեներից:

Նշենք, որ ՋԱՀ-ը 2019թ․ նախաձեռնել ու վերականգնել է մեծ բանաստեղծի տուն-թանգարանը։ 2021թ․ վերականգնվեց ցուցասրահը, որն արդիականցվել է համաշխարհային բոլոր չափանիշներին համապատասխան: Երկրորդ փուլով նախատեսվում է վերականգնել տուն-թանգարանն ամբողջութամբ։

Teryan1

Teryan2

Teryan3

Teryanakan or