Դեկտեմբերի 10-ից 15-ը Անահիտ Ստելմաշովը հրավիրվել էր Փարիզ, որտեղ մեթոդիստ, պրոֆեսոր եւ կոմպոզիտոր Միշել Սոնին վարպետության դաս է անցկացրել եւ կազմակերպել Սուրբ Ծննդյան Գալա-համերգ:
Համերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, Marcel Dassault հյուրանոցի դահլիճում: Մասնակցել են «SOS Talants» հիմնադրամի դաշնակահարները Լատվիայից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Նրանց թվում՝ նաև ախալքալաքցի փոքրիկ աստղ Անահիտը:
Նա հանդես է եկել Ս. Պրոկոֆիեւի «Տեսիլքը» բարդագույն համարով եւ Մ. Սոնիի մի քանի էտյուդներով, որոնք զարգացնում են ձեռքերի տեխնիկան եւ շատ մեղեդային են:
Հիշեցնենք, որ Անահիտն արդեն երկու տարի է զբաղվում է Մ. Սոնիի մեթոդիկայով:
Համերգը հեռարձակել է ֆրանսիական «Classic» ռադիոն եւ Վրաստանի NationalTV հեռուստատեսությունը: