Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի շրջանային ոստիկանության բաժանմունքի օպերատիվ գործունեության ընթացքում 66-ամյա Մ.Չ.-նը բերման է ենթարկվել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու համար։ Նրա տանը խուզարկությամբ առգրավվել է հրազեն և 96 փամփուշտ, – հայտնում է ՆԳՆ-ն։
Թբիլիսիում և շրջաններում վերջին ժամանակահատվածում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ՆԳՆ աշխատակիցներն առգրավել են ապօրինի հրազեն և ռազմամթերք՝ ձերբակալվել է 9 մարդ։
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու փաստերով հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից 7 տարի ժամկետով։